‘Վրաստանից «նեղացած» երգչուհին տեղափոխվել է Հայաստան (Տեսանյութ)’

907

Վրաց հայտնի երգչուհի Լելա Ցուրցումիան նախօրեին ուշ երեկոյան իր ամուսնու եւ միաժամանակ՝ պրոդյուսերի հետ միասին լքել է երկիրը: Ըստ վրացական լրատվամիջոցների, մեկնումից առաջ երգչուհին հայտարարել է, թե նրա ստեղծագործությունը Վրաստանում արժանի ընդունելություն չի գտել, եւ այդ պատճառով նա մտադիր է ինքնարտահայտվել «ազատ տարածության» մեջ:

«Այստեղ լավ երգը նույն բանն է, ինչ խանութում պարտքով ապրանք գնելը: Այստեղ ոչ միայն շոու-բիզնես չկա, այստեղ հնարավոր չէ նորմալ ալբոմ թողարկել, որովհետեւ այն ոչ մի շանս չի ունենա շուկայում իրացվելու», — հայտարարել է երգչուհին; Նրա խոսքերով, նա մի քանի հետաքրքիր առաջարկներ է ստացել Հայաստանից, Մոնղոլիայից եւ Նյու Յորքից: Սակայն այս փուլում Ցուրցումիան ընտրություն է կատարել հօգուտ Հայաստանի եւ ժամանակավորապես տեղափոխվել է Երեւան:  

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն քաղաքացիական անհնազանդության կոչ է անում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’