‘Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջեւանում’

1121

Օգոստոսի 18-ին Նախիջևան քաղաքում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև եռակողմ հանդիպում: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղումանելով պաշտպանության նախարարությանը,  տեղեկացնում են, որ եռակողմ հանդիպման նախաձեռնողը Զաքիր Հասանովն է:

Բացի եռակողմ հանդիպումից, Հասանովը, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը կունենան երկկողմ հանդիպումներ: Երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կայցելեն նաև Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Պրիեմիեր լիգան վտանգավոր է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իտալիան մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում գրանցված միջադեպերով’