‘Վրաստանի բյուջեով 2013 թ. ռուսալեզու հեռուստաալիքի համար գումար չի նախատեսվել’

883

Վրաստանի 2013 թ. բյուջեով գումար չի նախատեսվել ռուսալեզու ПИК («Первый информационный кавказский»- «Առաջին կովկասյան տեղեկատվական») հեռուստաալիքի համար, հաղորդում է ВЗГЛЯД-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին: Վրաստանի Հանրային հեռուստատեսությունն այդ առիթով խզում էբոլոր պայմանագրերն  իր ճյուղավորումներից մեկը հանդիսացող այդ հեռուստաալիքի հետ: Մի քանի ռուսալեզու նախագծեր կիրականացվեն հենց Հանրայինով: ПИК-ի ներկայացուցիչը դիմել է կառավարությանը՝ խնդրելով միջոցներ հայթայթել հեռուստաընկերության համար, քանի որ «օկուպացված տարածքներում (Աբխազիայում և Հարավային Օսիայում) վրացերեն չգիտեն, և նրանց համար կարևոր է ռուսաց լեզվով տեղեկատվություն ստանալը»:

Ի դեպ, ПИК-ն ստեղծվել էր Ռուսաստանում Վրաստանը գովազդելու նպատակով: Հեռուստատեսության առաջին հյուրը եղել է նախագահ Սաակաշվիլին, որն այդ ալիքի ստեղծումը համարել է «կարևոր նախաձեռնություն» և հայտարարել, որ շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը հեռարձակվի «ողջ աշխարհով, հետխորհրդային ողջ տարածքով», նաև հույս է հայտնել, թե ПИК-ը «լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»: Այնուհանդերձ, հեռուստաալիքի հեղինակությունն առանձնապես բարձր չէր, այն շարունակ կրճատումների և վերակազմավորումների էր դիմում, իսկ հիմա նրա  գրեթե 400 աշխատակիցներին գործազրկություն է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում ԼՂՀ ճանաչման հարցը նախապայման չենք դնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կայցելի Լատվիայի ԱԳ նախարարը ‘