‘Վրաստանի դատախազությունը հետաքննում է ավելի քան 700 կալանավորների մահվան պատճառները’

796

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին երկուշաբթի հայտարարել է, որ հետաքննվում են 2005-2012 թթ. վրացական բանտերում ավելի քան 700 կալանավորների մահվան հանգամանքները: «Բոլորին հայտնի է, թե ինչ էր կատարվում վրացական բանտերում: Սակայն առաջիկայում կհրապարակվեն այգ գործի  որոշ մանրամասներ: Մենք հետաքննում ենք 2005-2012 թթ. ընթացքում ավելի քան 700 կալանավորների մահվան հանգամանքները, որոնցից շատերը, նախնական տեղեկատվության համաձայն՝ սպանվել են»,-հայտարարել է Կբիլաշվիլին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Վրաստանում հրապարակվեցին Թբիլիսիի բանտերից մեկում կալանավորների նկատմամբ սոսկալի դաժան վերաբերմունքի փաստերը, բանտային տեսագրությունները ցնցեցին հասարակությանը, մի քանի օր շարունակ մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին ընթանում մարդու իրավունքների պաշտպանության և կալանավորների հետ դաժան վերաբերմունքի բոլոր պատասխանատուներին պատժելու պահանջներով:   Դիտորդների կարծիքով՝ «բանտային սկանդալը» վճռորոշ դեր կատարեց հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնց ժամանակ հաղթեց «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, հաղորդում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Շարունակվում են 13 տարեկան տղայի որոնողափրկարարական աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Ընտրությունների քաղաքական գնահատականը կտրվի այսօր ժամը 17։00-ին Ազատության հրապարակում’