‘Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է ենթականերին ծեծելու մեջ’

824

Թբիլիսիի ոստիկանությունը քննում է հունվարի 30-ին Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Լուկա Կուրտանիձեի եւ այդ կազմակերպության երկու ներկայացուցիչների միջեւ բախման փաստը: Ըստ Newsgeorgia.ge-ի, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել «առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու» հոդվածով:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Կուրտանիձեն ծեծել է ֆեդերացիայի փոխնախագահ Թեմուր Ղազարաշվիլիին եւ ըմբիշ Ռաինդ Աբրամիշվիլիին: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալներով, կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ փոխնախագահը հրաժարվել է ստորագրել ողջ մարզչական անձնակազմը պաշտոնանկ անելու մասին փաստաթուղթը: Ղազարիշվիլին պնդում է, որ իր ղեկավարը նախ վիրավորել է իրեն, ապա հարվածել ձեռքով եւ ոտքով: Կռիվը «բաժանելու» համար միջամտած Աբրամիշվիլին նույնպես ծեծի է ենթարկվել:

Կուրտանիձեն արդեն ընդունել է, որ վիճել է ֆեդերացիայի անդամների հետ, բայց նրանց ծեծելու մասին մեղադրանքը մերժել է: Նա հայտարարել է նաեւ, որ Ղազարաշվիլին եւ Աբրամիշվիլին հարբած են եղել: Վերջիններիս մոտ, սակայն, փորձաքննությունը ալկոհոլ չի հայտնաբերել: 

Նախորդ հոդվածը‘Սիրիան եւ Իրանը խոստանում են վրեժ լուծել Իսրայելից՝ ռմբակոծության համար’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — ԲԿՄԱ՝ 2:0. Մխիթարյանը նորից աչքի ընկավ’