‘Վրաստանի ընդդիմությունն ընտրություններում առաջատար է, սակայն քվեների տարբերությունը կրճատվում է’

1055

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակներով և մեծամասնական ընտրակարգով Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքն առայժմ առաջատար է, սակայն նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության քվեների նկատմամբ նրա առավելությունը կամաց-կամաց նվազում է:

Ձայների 15,35 %-ի կամ 3766 արձանագրություններից 577-ի տվյալներով՝ «Վրացական երազանքն» ստացել է քվեների 52,77 %-ը (159 հազար 730 ձայն), Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»՝ 42,08 % (127 հազար 375 ձայն), հաղորդում է ԿԸՀ կայքը:

9,9 % ձայների հաշվարկից հետո Իվանիշվիլիի կուսակցությունը հավաքել է  57,13 %, Սահակաշվիլին՝ 38,14 %: Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 %-ի արգելքը: Նախնական տվյալներով՝ մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանքն» առայժմ առաջատար է 75 ընտրատարածքներից 28-ում, Սահակաշվիլիի կուսակցությունը՝ 24-ում: 21 ընտրատարածքների տվյալները դեռևս ԿԸՀ կայքում ներկայացված չեն:

 Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից 77-ը համամասնական  են, 73-ը՝ մեծամասնական:

Նախորդ հոդվածը‘Մեր ժողովուրդն ազգովի պետք է պահանջի գլխավոր դատախազի հրաժարականը. Օսկանյանի փաստաբան ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցում ԱԺ նիստին’