‘Վրաստանի ընտրություններ. Նախագահն ակտիվության կոչ է անում երկրորդ փուլում’

9070

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով մեծ առավելությամբ առջևում է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:

Իշխող կուսակցության թեկնածուները հիմնականում հաղթել են նաև մեծամասնական ընտրակարգով, սակայն մի քանի շրջաններում  չեն հավաքել անհրաժեշտ 50 %-ը, ինչն անհրաժեշտ է առաջին փուլում:

Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընտրողներին կոչ է արել երկրորդ փուլին մասնակցել նույն ակտիվությամբ, ինչ նրանք ցուցաբերել են հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների առաջին փուլում:

Դիտորդների կարծիքով՝ քվեարկությունը, եզակի բացառություններով, խաղաղ է անցել, սակայն ընտրատեղամասերի փակվելուց հետո դրանցից մի քանիսում անկարգություններ են տեղի ունեցել: Ընդդիմադիր «Միացյալ ժողովրդական շարժում» կուսակցությունը դրանցում մեղադրել է վրաց իշխանություններին՝ հայտարարելով, որ անկարգությունները տեղի են ունեցել հենց այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթել է ՄԺՇ-ն: Իր հերթին՝ իշխող կուսակցությունում համոզված են, որ ընդդիմությունը փորձում է արհեստականորեն ապակայունացնել իրավիճակը երկրում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հեռուստաբանավեճի երկրորդ փուլում Թրամփը «հարձակվել է» Քլինթոնների վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը կարող է Փարիզում չընդունել Վլադիմիր Պուտինին’