‘Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը 180 մարդու որպես քաղբանտարկյալ է ճանաչել’

785

Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն նոյեմբերի 19-ին վերջին տարիներին տարբեր հոգվածներով կալանված 180 մարդու քաղբանտարկյալ է հայտարարել, հայտնում է Apsny.ge-ն:

Կոմիտեի անդամների կարծիքով, եւս 22 մարդ համարվում է քաղաքական հետապնդումների զոհ: Դրանց թվում են Շիդա-Քարթլի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Կարելին, որը 2007-ին քաղաքական ապաստան էր գտել Ֆրանսիայում, գործարար Կիբար Խալվաշին, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որի նկատմամբ 2008-ին հեռակա 11 տարվա ազատազրկման վճիռ էր կայացվել, եւ այլոք:

Կոմիտեն հայտարարել է նաեւ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում քննվել է 220 գործ, եւ մոտակա օրերին խորհրդարանին համապատասխան զեկույց կներկայացվի:

Այն բանից հետո, երբ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, երկրում մեկնարկել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի կողմնակիցների ձերբակալությունների շարքը: Նախագահի կուսակցությունն այս ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ է տեսնում:  

 

Նախորդ հոդվածը‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակից. Ռուսաստանը մի մեծ երակ է, որտեղից մի քանի «ընտրյալներ» տանում են նրա ողջ հարստությունը (Ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում քույրը սպանել է եղբորը’