‘Վրաստանի խորհրդարանը կհետաքննի Սաակաշվիլիի վարչակարգի հանցագործությունները’

894

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, որն այդ պաշտոնում  ընտրվել է կիրակի օրը, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, թե խորհրդարանում կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք կատարված հանցագործությունների հետաքննությամբ: «Նոր գլխավոր դատախազ կնշանակվի, փոփոխություններ կկատարվեն ոստիկանական մարմիններում: Մենք մի քանի աղմկալի գործերի ականատեսը կդառնանք: Սակայն ոչ մի դեպքում մենք չպետք է գնանք Ուկրաինայի ճանապարհով՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի օրինակով», ասել է Ուսուպաշվիլին:

Նախորդ հոդվածը‘Դեսպանները ջարդեցին Սերժ Սարգսյանի միֆը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախարարը լքել է երկիրը’