‘Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ’

872

Վրաստանի խորհրդարանը հայատարարություն է  տարածել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Փաստաթղթում «խորը մտահոգություն է արտահայտվում խաղաղ քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելու առթիվ»: «Վրաստանի խորհրդարանը, արտահայտելով իր լիակատար համերաշխությունն ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է հանուն ընտրության ազատության, խորապես մտահոգված է վերջին ժամանակներս ծավալվող իրադարձությունների և խաղաղ քաղաքացիների հանդեպ ուժի գործադրման կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում:Նաև նշվում է, որ Վրաստանի խորհրդարանը պաշտպանում է ուկրաինացի ժողովրդի կամքը՝ դառնալու եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի լիիրավ անդամ, և հավատում է, որ չնայած առկա խնդիրներին՝ և՛Վրաստանը, և՛ Ուկրաինան արժանի տեղ կզբաղեցնեն միջազգային ժողովրդավարական համագործակցության տարածքում:

Վրաստանի խորհրդարանը ողջունում է միջազգային հանրության ջանքերը, որոնք ուղղված են «Արևելյան գործընկերության» երկրների ինքնիշխանությանը սատարելու գործին: «Եվրոպական ինտեգրացիայի գործընթացում այդ երկրները պետք է ունենան ընտրության անձեռնմխելի ազատություն, և Ռուսաստանը կամ մեկ այլ պետություն իրավունք չունեն միջամտելու այդ հարցին»,- ասվում է հայտարարության մեջ: «Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի քաղաքական առաջնորդները ժողովրդի համար արժանի, խաղաղ և օգտակար ելք կգտնեն ստեղծված իրավիճակից», ըստ Trend-ի՝ ասվում է փաստաթղթում:

Նախորդ հոդվածը‘«Կարֆուր»-ը 2014թ.-ին մուտք կգործի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնություն. Տիգրան Սարգսյանը փորձված տեխնոլոգիա է ընտրել’