‘Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով կդադարեցնի աշխատանքները’

938

Այսօր Վրաստանի խորհրդարանը կանցկացնի իր վերջին նիստը և մեկ ամսով կդադարեցնի աշխատանքները: Այդ մասին որոշումն ընդունվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլիի և խորհրդարանական մեծամասնության միջև խորհրդակցությունից հետո: Ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը՝ խորհրդարանն իրավունք ունի դադարեցնել աշխատանքը նախագահական ընտրությունների շրջանում, սակայն այդ ընդմիջումը մեկ ամսից ավելի չի կարող տևել: Խորհրդարանի աշխատանքների դադարեցումից հետո պատգամավորները կարող են ակտիվորեն ներգրավվել իրենց նախընտրած թեկնածուի ընտրարշավին:

Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը վրդովվել է թլպատման դեմ ԵԽԽՎ բանաձևից’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հետաձգել է Ասիայի երկրներ կատարելիք այցը’