‘Վրաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է համաներման մասին օրինագիծը. 119 բանտարկյալներ ազատ կարձակվեն’

785

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին օգտագործել է օրենքով իրեն վերապահված իրավունքն և ստորագրել է «Համաներման մասին» օրինագիծը, որը պաշտոնական մամուլում հրապարակվելուց հետո օրենքի ուժ կստանա, հայտնում է Georgia Online-ը:

Օրինագիծը փոխանցվել էր խորհրդարանի խոսնակին այն բանից հետո, երբ նախագահ Սաակաշվիլին երկու անգամ հրաժարվել էր հաստատել այն:

Առաջին հերթին՝ ազատազրկման վայրերից դուրս կգան երկրի խորհրդարանի  կողմից քաղբանտարկյալի կարգավիճակ ստացած 119 անձինք, այնուհետև կվերանայվեն մյուս ձերբակալվածների դատական գործերը:

Ուսուպաշվիլիի խոսքերով՝ նոր իշխանությունները համաներում անցկացնելու որոշում են կայացրել, քանի որ երկրի բանտերում կալանավորների պահման համար բավարար պայմաններ չեն ստեղծվել, և տվյալ օրինագծով Վրաստանը խոստովանում է  իր մեղքն այդ հարցում:

Նախորդ հոդվածը‘Հույն անարխիստները ստանձնել են հայտնի լրագրողների շենքերի հրկիզման պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Նոր սկանդալ Մոուրինյոյի մասնակցությամբ’