‘Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել’

934

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել, բայց շարունակելու է աշխատել՝ մինչև գործադիր իշխանության նոր մարմինների ձևավորումը: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Խորհրդարանի կողմից նոր կառավարության հաստատումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 20-ին կամ 21-ին:

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտություն է կրել՝ ստանալով խորհրդարանի 150 մանդատներից ընդամենը 67-ը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյան-Հովհաննիսյան հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ասեկոսեների մակարդակով չակերտավոր տեղեկություն չէի ցանկանա մեկնաբանել’