‘Վրաստանի կառավարությունը տեղեկություններ չունի վարչապետին դեմ մահափորձի ծրագրերից’

826

Վրաստանի կառավարությունը տեղեկություններ չունի երկրի նախկին պաշտոնյաների կողմից վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերացնելու ծրագրերի մասին, РИА Новости-ին հաղորդել են կառավարության գրասենյակի մամլո ծառայությունից:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր լուրեր են տարածել այն մասին, թե Վրաստանի տեղեկատվական-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բաթիաշվիլիի տվյալներով՝ վրաց մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, որոնց մի մասն այժմ գտնվում է արտասահմանում, Իվանիշվիլիին վերացնելու  ծրագիր են կազմում: «Մենք նման բան չենք լսել՝ ոչ նախկինում, ոչ էլ հիմա: Կարծում եմ՝ ավելի լավ է՝ հարցնեք հենց Բաթիաշվիլիին, նա կարող է ավելի շատ բան իմանալ, քան մենք»,- հայտարարել են այսօր մամլո ծառայությունում: Վրաստանի ՆԳՆ-ում առայժմ չեն մեկնաբանում այդ լուրը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով Իրանը կորցրել է 40 միլիարդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. Բեքհեմը պատրաստվում է մեզ զարմացնել’