‘Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է նախագահի վեց թեկնածուների’

933

Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է նախագահական ընտրությունների վեց թեկնածուի: Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 27-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ գրանցված են՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին, «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության ղեկավար Սերգո Ջավախիձեին, «Վրացական երազանք- Միացյալ Վրաստան» կուսակցության առաջադրած Գեորգի Մարգվելաշվիլիին: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներից գրանցվել են Միխեիլ Սաակաշվիլին, Նեստան Կիրտաձեն և Գեորգի Լիլուաշվիլին: Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ-ն 54 հայտ էր ստացել նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացողներից: Քաղաքական կուսակցություններն առաջադրել էին 12 թեկնածու, մյուսներն առաջադրվել էին նախաձեռնող խմբերի կողմից: Թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին: Մինչ այդ բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց աջակիցների 26 350-ական ստորագրություն: Ընտրական օրենսգիրքը թեկնածուներին թույլ է տալիս թեկնածությունը հանել մինչև հոկտեմբերի 17-ը, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հ/Կ-ների եւ ակտիվիստների դիմումը ՄԱԿ-ի հանձնակատարներին’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը նախընտրում է Սերժ Սարգսյանին’