‘Վրաստանի նախագահը վաղը կժամանի Հայաստան’

805

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Վրաստանի Նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Հանդիպում է նախատեսված նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Նշենք նաև, որ սա Մարգվելաշվիլիի առաջին այցն է Հայաստան նախագահ ընտրվելուց հետո: Մինչ Հայաստան Մարգվելաշվիլին արդեն այցելել է Ադրբեջան և Թուրքիա:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնի մի շարք հատվածներում 24 ժամ ջուր չի լինելու’