‘Վրաստանի նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է’

971

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատավարձը կրկնապատկվել է, և այժմ նա 4,5 հազար լարիի փոխարեն կստանա 9 հազար լարի՝ մոտավորապես 5 հազար դոլար: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, ի տարբերություն նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Մարգվելաշվիլիի աշխատավարձը նրա եկամուտի միակ աղբյուրն է լինելու: «Նախատեսվում են էական փոփոխություններ նախագահ աշխատակազմում, այդ թվում՝ նաև աշխատատեղերի կրճատում, ուստի ռեսուրսները միանգամայն բավարար կլինեն կատարված աշխատանքը վարձատրելու համար»,- ասել է Խադուրին: Նա նշել է, որ ամսական ինը հազար լարի աշխատավարձից նախագահ Մարգվելաշվիլին առձեռն կաստանա 7 200 լարի, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին մտահոգում է փորձագետներին’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Սնոուդեն. ԱՄՆ հետախուզությունը ամեն օր ամբողջ աշխարհում գաղտնալսում է 5 միլիարդ մարդու ‘