‘Վրաստանի նախագահի կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանին’

893

Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբավորումը քաղաքական բոյկոտի ռեժիմի է անցել և դադարեցրել աշխատանքը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում: Ինչպես հայտարարել է խմբակցության անդամներից Լևան Բեժաշվիլին՝  իրենք չեն կարող օրենքներ քննարկելայն պայմաններում, երբ Թբիլիսիում իշխանությունների կողմից ոչնչացվում են կուսակցության ենթակառույցները: «Մենք չենք կարող սերիալներն արգելող և նմանատիպ այլ օրինագծեր քննարկել, երբ մեր գործընկերներին ձերբակալում են շինծու մեղադրանքներով»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ կուսակցության հետագա պլանների մասին կհայտնեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի լույս գիշերը Վրաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի չորս աշխատակիցների, որոնց 48 930 822 լարի (1 դոլարը հավասար է 1,65 լարիի) յուրացնելու և մսխելու մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Trend-ը: Նրանց սպառնում է 7-ից մինչև 11 տարվա ազատազրկում: Իր աշխատակիցների ձերբակալությանը գիշերն արտակարգ մամլո ասուլիսով արձագանքել է Թբիլիսիի քաղաքապետ  Գիգի Ուգուլավան, որն այդ ձերբակալություններն ապօրինի է անվանել: Նա հիշեցրել է, որ հինգշաբթի առավոտյան ձերբակալվել են քաղաքապետարանի 23 աշխատակիցներ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել: «Հերիք էր՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկներ երկրից, որ նրանք նորից սկսեին շինծու մեղադրանքներով ձերբակալությունները: Այդ կերպ նրանք ցանկանում են ճնշում գործադրել սակրեբուլոյի (ներկայացուցչական մարմին` քաղաքի կառավարման համակարգում) վրա, որտեղ մեր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մեծամասնություն է կազմում», նշել է Թբիլիսիի քաղաքապետը: 

Նախորդ հոդվածը‘Ֆիքսվել է կոռուպցիայի դրսևորում, որի կողմերն են Տիգրան Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիկ Մխիթարյանը Երեւանում է, բայց մեկնաբանություններ չի տալիս ‘