‘Վրաստանի նախագահ. «Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն»’

933

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնություն ձեռք կբերեն: Այդ մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է՝ մեկնաբանելով իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդել է Грузия-Online-ը:

«Վրաստանի իշխանություններն անհանգստացած են մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում լարվածության թուլացման կոչերին: Դա շատ կարևոր է թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի և թե՛ ողջ տարածաշրջանի համար: Տարածաշրջանում կայունությունը բոլորիս է անհրաժեշտ: Պետք է շարունակվի երկխոսությունը երկու երկրների միջև, և ես համոզված եմ, որ նրանք կգտնեն ընդհանուր լեզու»,- նշել է Մարգվելաշվիլին:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը մեղավոր ճանաչեց Հրաչյա Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը հանգստանում է Իբիցայում Պերիս Հիլթոնի և Շվայնշայգերի ընկերակցությամբ (լուսանկարային շարք)’