‘Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին Թբիլիսիում միացել է ցուցարարներին’

1045

Վրաստանի նախկին նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին երեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում և համերաշխություն է հայտնել ցուցարարներին:

«Այս հրապարակում են ճշմարտությունը և ուժը, այստեղ  Վրաստանի պայծառ ապագայի իրական ցանկությունն է: Շատ կարևոր է, որ դուք վստահաբար ձեր պահանջներն եք ներկայացնում: Այդ հաստատակամությունը անպայման հաղթանակ է բերելու»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նա հանրահավաքի ամբիոնից դիմել է Վրաստանի միջազգային գործընկերներին:

«Մեր գործընկերները հաճախ ասում են, թե Ռուսաստանը հաղթում է գաղափարախոսական պայքարում: Ես նրանց ասում էի, որ սառը պատերազմը մենք այստեղ շատ թեժ ենք վարել: Այդ ժամանակ հեղվել է մեր արյունը: Այսօր ես մեր գործընկերներին ուզում եմ ասել, որ գան և տեսնեն նոր Վրաստանը ու պատասխաններ ստանան՝ ինչպես պայքարել ռուսաստանյան «մեղմ ուժի» դեմ»,- ասել է նախկին նախագահը:

Նրա խոսքով՝ «այստեղ վրաց ժողովուրդը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի կարող հաղթել, ցույց տվեց, թե ինչպես պաշտպանել սեփական արժանապատվությունն ու ազգությունը»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Զինծառայող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Առնվազն տարօրինակ է, պարոն Վանեցյան’