‘Վրաստանի նախկին վարչապետին կառաջադրվի ևս մեկ մեղադրանք’

831

Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլու նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում կառաջադրվի ևս մեկ  մեղադրանք:  Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: Այդ մասին տեղեկացնում է «Риа Новости-ն»:

Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգքրի  երեք հոդվածներով՝ ընտրողներին կաշառել, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝  միջոցների յուրացում և վատնում՝ հասցնելով լուրջ վնաս և պաշտոնեական դիրքի չարաշահում;

Մերաբիշվ իլուն շուտով կառաջադրվի նոր մեղադրանք: Մենք նայում ենք առանձին դետալներ և դա կտևի մեկ-երկու շաբաթ»,- ասել է Կբիլաշվիլին: 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի հավաքականը առաջինը նվաճեց 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորական հարցում վարչապետին. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակու՞մ է կատարել մարզպետի լիազորությունները’