‘Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին չի բացառում, որ իրեն կարող են ձերբակալել’

946

Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, որին երկրի գլխավոր դատախազությունը մտադիր է հարցաքննել առաջիկայում, կիրակի օրը հայտարարել է, թե չի բացառում իր ձերբակալությունը:

Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել էր, թե դատախազությունը մտադիր է հարցաքննության կանչել Մերաբիշվիլիին պաշտոնական դիրքի չարաշահման գործով: «Ցավոք, ելնելով Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներից՝ ես ոչինչ չեմ բացառում»,- կիրակի օրը «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերից հայտարարել է Մերաբիշվիլին: Ըստ վերջինիս՝ «իրեն ուղղված մեղադրանքներն այնքան անլուրջ են, որ նույնիսկ չարժե դրանք մեկնաբանել»: «Վերջին շրջանում Վրաստանում պաշտոնյաների զանգվածային ձերբակալությունները խաթարում են երկրի կերպարը»,- հավելել է նախկին վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» տուժողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Բոզոյանին ազատ արձակելու նպատակով’