‘Վրաստանի նոր վարչապետը ներկայիս ՆԳ նախարարը կլինի’

1048

Վրաստանի նոր վարչապետ ամենայն հավանականությամբ կդառնա ներկայիս ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Իվանիշվիլին վաղուց է հայտարարել, որ նախագահական ընտրություններից հետո մտադիր է լքել պաշտոնը:

Նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, եւս մեկ շաբաթ անց` նոյեմբերի 24-ին Բիձինա Իվանիշվիլին հրաժարական կտա վարչապետի պաշտոնից:

«Իրակլի Ղարիբաշվիլին իր պաշտոնավարման ընթացքում ապացուցել է, որ վարչաետի արժանի թեկնածու է: Վարչապետն ավելի շատ իշխանություն կունենա, եւ Իրակլին կհամապատասխանի այդ պաշտոնին», — ասել է Իվանիշվիլին:

Վրաստանի նախագահին նշանակում է խորհրդարանը` նախագահի առաջարկությամբ: Համաձայն նոր Սահմանադրության, Վրաստանում երկրի փաստացի ղեկավարը վարչապետը կլինի 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկները հանդիպել էին կուսակցությունների ներկայացուցիչներին (տեսանյութ)’