‘Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա նախագահական ընտրություններից 1 շաբաթ անց’

869

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Վրաստանի նոր վարչապետի անձը հայտնի կդառնա նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց հայտնում է “Грузия online»-ը:

«Հոկտեմբերի 27-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում նոր թեկնածուն կհամաձայնեցվի կոալիցիայի խորհրդի հետ: Փառք Աստծո՝ ես չեմ սխալվել: Վաղուց հետևում էի որոշ մարդկանց, որոշ սպասելիքներ և առաջնահերթություններ ունեի, և դրանք հաջողությամբ զարգանում են: Լավ է, որ կա ընտրության հնարավորություն: Երկիրը կունենա լավ վարչապետ»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ ձեռնափայտի օրը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը շարունակում է ավելացնել ցեմենտի արտահանումը, չնայած արտադրության ծավալների անկմանը’