‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կանչվել է դատախազություն’

886

Դմիտրի Շաշկինին, որը Վրաստանում նախկինում  զբաղեցրել է պատիժների իրականացման, կրթության, ապա նաև՝ պաշտպանության նախարարի պաշտոնները, կանչել են Վրաստանի գլխավոր դատախազություն: Շաշկինը լրագրողներին հայտարարել է, որ անպայման ներկայանալու է. «Ինձ հայտնի չէ, թե ինչ գործով են կանչել: Օրդերում միայն գործի համարն է նշված»,- տեղեկացրել է նախկին նախարարը: Այցը նշանակված է երեքշաբթի, ժամը 13.00:

Պետք է նշել, որ Շաշկինին դատախազություն էին կանչել նաև մի քանի ամիս առաջ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում և չէր կարող ներկայանալ: Վերադառնալուց հետո մի քանի ամիս նրան չեն անհանգստացրել: Սակայն Վրաստանի գլխավոր դատախազի փոփոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննություններն  ավելի ակտիվորեն են վերսկսվել, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Արեւմտամետները հայտնվել են թակարդում’