‘Վրաստանի պատիժների իրականացման նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին’

888

Վրաստանի պատիժների իրականացման գծով նախարար Սոզար Սուբարին ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Գլխավոր հանձնակատարի խորհրդականի կարգավիճակով մեկնել է Մավրիտանիա և Թունիս, հայտնում է Georgia News-ը:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակները Մավրիտանիայում և Թունիսում բացվել են վերջերս, այդ իսկ պատճառով  որոշվել է խորհրդի նիստն անցկացնել հենց այնտեղ:

Երկու տարին մեկ հրավիրվող խորհուրդը կազմավորվում է տարածքային սկզբունքով և բաղկացած է 5 անդամներից:

Սոզար Սուբարին, որի լիազորությունները նախորդ տարի երկարաձգվել են ևս 3 տարով, ներկայացնում է Արևելյան Եվրոպան, Հարավային Ասիան և նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող 15 պետությունները

Նախորդ հոդվածը‘Ջրհեղեղի ալիքի տակ հայտնված անօգնական փոքրիկը ջրի ծուղակից ազատվել է մեծ պայուսակի շնորհիվ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանում առաջին անգամ կապիկ է ուղարկվել տիեզերք’