‘Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավարը մտադիր է վերադառնալ հայրենիք’

907

Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար, «Վրաստանն արտասահմանում» տարածաշրջանային հասարակական շարժման ղեկավար Իգոր Գիորգաձեն, որը միջազգային հետախուզման մեջ էր, հայտարարել է հայրենիք վերադառնալու իր մտադրության մասին: Գիորգաձեի խոսքերով՝ իր փաստաբանը վրացական ոչ կառավարական կազմակերպություններին խնդրել է դատախազությունում միջնորդել  իր նկատմամբ հետախուզումը դադարեցնելու  հարցով: «Ոչ հին, ոչ էլ նոր իշխանությունները որևէ մեղադրանք չեն առաջադրել ինձ, ուստի ես որևէ արգելք չեմ տեսնում հայրենիք վերադառնալու»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր ուղիղ եթերում հայտարարել է Գիորգաձեն:

Իգոր Գիորգաձեն նախկինում եղել է Վրաստանի պետանվտանգության ծառայության պետը: 1995 թ. նրան մեղադրեցին նախագահ Շևարդնաձեի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցության համար, ազատեցին պաշտոնից , իսկ հետագայում «Ինտերպոլով» նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց: 2006 թ. նրա հասցեին հնչող մեղադրանքներին ավելացավ նաև «պետական կարգը տապալելու նպատակով դավադրության նախապատրաստման» մեղադրանքը: Գիորգաձեի կողմնակիցները Վրաստանում ձերբակալվեցին և հետագայում տարբեր ժամկետներով դատապարտվեցին:

Նախորդ հոդվածը‘Անջելինա Ջոլին մտածում է կինոյից հեռանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը’