‘Վրաստանի պետնախարար. Չնայած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը` Երևանը և Թբիլիսին շարունակում են պահպանել լավ հարաբերությունները’

869

Չնայած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը` Երևանը և Թբիլիսին շարունակում են պահպանել լավ հարաբերությունները, և երկու երկրների միջև գործում են ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

«Առանձնակի խնդիրներ այդ ուղղությամբ չեմ տեսնում: Եվ պետք է նշել, որ արդեն դրական է այն, որ այդ հարցը չի քաղաքականացվում»,- ասել է Պետրիաշվիլին`երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների պահպանման և մակարդակի բարելավման հույս հայտնելով:

Նախորդ հոդվածը‘Յուրմալայում մեկնարկում է «Նոր ալիք-2014» մրցույթը ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքուն մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրի առնչությամբ’