‘Վրաստանի ՊՆ ղեկավարը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ’

884

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է փետրվարի 4-5-ին Բրյուսելում:

Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ: Բացի այդ՝ փոտրվարի 5-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության մեխանիզմները: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ռուսաստանի և Չինաստանի միությունը «նոկաուտ» կհասցնի ԱՄՆ-ի եվրասիական հավակնություններին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» պարտվեց «Աուգսբուրգին» (տեսանյութ) ‘