‘Վրաստանի ՊՆ-ն ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ պատերազմում ախալների քննությանը’

812

Վրաստանի ՊՆ-ում կազմվել է մասնագետների մի խումբ, որն ուսումնասիրելու և քննության է ենթարկելու  անկախության ձեռքբերումից հետո զինված հակամարտություններում վրացական բանակի թույլ տված սխալներն ու վրիպումները, ВЗГЛЯД-ի փոխանցմամբ՝ հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Ըստ Ալասանիայի՝ այդ խմբում ընդգրկվել են 1989-1992,2004-2008 թթ. Հարավային Օսիայի, ինչպես նաև՝ 1992-1993 թթ. Աբխազիայի հակամարտությունների մասնակիցներ: «Հարկավոր է  ուսումնասիրել սխալները, ներգրավել հասարակությանը, լսել նախկին նախարարներին: Առանց այդ փորձն ուսումնասիրելու՝ սխալների կրկնությունից չենք խուսափի»,- ասել է Ալասանիան: Խոսելով 2008 թ. պատերազմի համար Վրաստանի քաղաքական գործիչների պատասխանատվության հարցը բարձրացնելու մասին՝ Ալասանիան նկատել է, որ արժե այդ գործում ներգրավել նաև միջազգային փորձագետների, սակայն «քանի դեռ երկրի նախագահը Սաակաշվիլին է, դա քիչ հավանական է»:

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ առաջին անգամ պահեստային համակարգը փլվել է Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ, քանի որ «սխալ է կազմակերպվել»: «Հետո պահեստայիններին հավաքագրում էին քաղաքական նկատառումներով, Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում էր պահեստայիններին օգտագործել ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների»,- հաղորդել է ՊՆ իրազեկ աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել’
Հաջորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովի կազմը կհավասարակշռվի’