‘Վրաստանի ՊՆ. Ռուսաստանի և Վրաստանի միջև չպետք է թույլ տալ լարվածության սրացում ‘

770

Գլխավոր խնդիրն այսօր Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության սրացումը կանխելն է, այսինքն՝ պետք է շարունակել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության պրագմատիզմի քաղաքականությունը, Trend-ի փոխանցմամբ՝ այսօր BBC-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Նախարարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր է Վրաստանի համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է սկսել առևտրի և մշակութային կապերի միջոցով: «Մենք պատրանքներ չունենք, թե մոտ ապագայում Ռուսաստանը կփոխի իր քաղաքական հայացքները՝ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ դառնալու՝ Վրաստանի գերակայությունների հանդեպ, կամ կփոխի իր վերաբերմունքը երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Բայց մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք: Եւ ես կարծում եմ, որ Բիձինա Իվանիշվիլիի և մեր կառավարության պրագմատիկ մոտեցումներն արդյունք կունենան»,- ընդգծել է Ալասանիան:

Նախորդ հոդվածը‘Մեդվեդևը հաստատել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուներին’
Հաջորդ հոդվածը‘Քննարկվել են Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանն առնչվող հարցեր’