‘Վրաստանի ՍԴ-ը օտարերկրացիներին հավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունք է շնորհել ‘

819

Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել օտարերկրացիներին հավաքներ եւ ցույցեր կազմակերպելն արգելող օրենդարական նորմը: Ըստ Грузия Online կայքի, դատարանն այս վճիռը կայացրել է Մոլդովայի մի քաղաքացու հայցի հիման վրա:

2011-ին Սահմանադրական դատարանն արդեն անդրադարձել էր այս հարցին: Այն ժամանակ ՍԴ էին դիմել վրաստանյան ընդդիմության ներկայացուցիչները եւ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միություն» իրավապաշտպան կազմակերպությունը: 2011-ի ապրիլին դատարանը բավարարեց նրանց հայցը, սակայն խորհրդարանի ընդունած համապատասխան նոր օրենքը փաստացի ուժի մեջ թողեց օտարերկրացիների՝ հրապարակային հավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունքը սահմանափակելու դրույթը

Հարցի արդիականությունը, ըստ էության պայմանավորված է նրանով, որ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընդդիմադիր շարժումը ղեկավարելու ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն չուներ (նրան քաղաքացիությունից զրկել էին այն բանիցղ հետո, երբ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Պաշտոնական ձեւակերպմամբ՝ Իվանիշվիլին տվյալ պահին նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի  քաղաքացի էր հանդիսանում):

Իվանիշվիլին ձեւականորեն զրկված քր նաեւ ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը գլխավորելու հնարավորությունից: 

Նախորդ հոդվածը‘Մալդինին եւ Վան Բաստենը՝ իտալական ֆուտբոլի Փառքի սրահում’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգցի պատգամավորը Մադոննայի եւ Լեդի Գագայի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն ‘