‘Վրաստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան’

1087

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր այցով ժամանել է Ադրբեջան, «Интерфакс-Азербайджан» գործակալությանը հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանատան մամլո ծառայությունից: Այցի ընթացքում Իվանիշվիլին Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության, համատեղ նախագծեր իրականացնելու, տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր: Ադրբեջան կատարված այցը Իվանիշվիլիի առաջին պաշտոնական այցն է վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ վրացական կողմը հայտարարել էր, որ Բաքվում բանակցությունների ընթացքում Վրաստանի վարչապետը, մասնավորապես, կքննարկի էներգետիկայի, ինչպես  նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու իրականացման ուղղությամբ երկու երկրների համագործակցության հարցեր:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Արգելքը հանված է, Իրանից ապրանքները ներկրվում են Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է (լուսանկարներ)’