‘Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին’

851

Հունվարի 22-24-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դավոսի (Շվեյցարիա) միջազգային տնտեսական ֆորումին: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է վարչապետը, Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ: «Մենք մտադիր ենք մի քանի ներդրումային նախագծեր քննարկել մեր գործընկերների հետ և աշխատել նոր ներդրողներ  ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին: Ընդ որում՝ նա բացառել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը: Այցի ընթացքում վարչապետին կուղեկցեն էներգետիկայի  և էկոնոմիկայի նախարարները:

2013 թ. Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ասադի վարչակազմը մեղադրվել է 11 հազար գերիների մահապատժի ենթարկելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ ղեկավարն առաջարկում է բռնագրավել ամեն ինչ, ինչպես ԽՍՀՄ-ում էր’