Վրաստանի վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

335

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հանրապետության կառավարությունը հավատարիմ է Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու տարբերակին, երեքշաբթի հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Գութերիշին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհողդողդ աջակցության համար և նշել, որ գնահատում է ՄԱԿ-ի մասնակցությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլին և Գութերիշը նաև քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունը միջազգային գործընթացների վրա։ Խոսվել է նաև անվտանգության մասին Անդրկովկասում, հավելել են մամուլի ծառայությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Էրդողանի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն իդեալական չեն
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը