Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշում» կայացնել

462

Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին, և ժամանակն է կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու՝ ինտեգրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ։

Այս մասին չորքեշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո։

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանն արդեն բոլոր գործիքներն ունի ՆԱՏՕ ընդունվելու համար, և հանրապետությունը բանակցություններ է վարում գործընկերների հետ՝ դաշինք ընդունվելու վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելու համար։

«Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի համար ամենագլխավոր հարցն է, ինչը պաշտպանում է վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը»,- հավելել է վարչապետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպական կինոակադեմիայի 2021 թ․մրցանակակիրները
Հաջորդ հոդվածըԿարինե Յարալյան. Աղավաղվեցին իրադարձությունները, արժեքները, վարկաբեկվեցին և մոռացվեցին մարդիկ