‘Վրաստանի վարչապետը պաշտոնը կլքի մինչև նոյեմբերի 24-ը’

926

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնը կլքի մինչև նոյեմբերի 24-ը: Այդ մասին նա հայտարարել է France-Presse-ին տրված հարցազրույցում: «Իմաստ չեմ տեսնում երկիրը ղեկավարել հետնաբեմից: Մտադիր չեմ  այդպես վարվել: Պաշտոնակալության արարողությունից մեկ շաբաթ անց ես հրաժարական կտամ և պաշտոնից կհեռանամ մինչև նոյեմբերի 24-ը»,- ասել է Իվանիշվիլին: Առաջին փուլում նախագահի թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում պաշտոնակալության արարողությունը Վրաստանում տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու: Իր ժառանգորդի մասին Իվանիշվիլին չի խոսում՝ հայտարարելով, որ արդեն ընտրել է թեկնածուին, սակայն առայժմ չի ուզում հայտնել նրա անունը, փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն մտադիր է վերսկսել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն կվերահսկի ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումները’