‘Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին անվանել է թշնամի և դավաճան’

1133

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է դավաճանության մեջ, փոխանցել է Интерфакс-ը: Նա այդպես է մեկնաբանել նախկին նախագահի կոչերը վրացի զինծառայողներին՝ ազատվել ծառայությունից և մեկնել կռվելու Ուկրաինայում:

Ղարիբաշվիլիի կարծիքով՝ Սաակաշվիլին Վրաստանի և վրաց ժողովրդի թշնամին է: Վարչապետը նաև ընդգծել է, որ Սաակաշվիլին ոչ միայն իր առջև նպատակ է դրել անկարգություններ հրահրել երկրի ներսում, այլև փորձում է նոր բացահայտ հակասություններ սադրել Վրաստանի և Ռուսաստանի միջև:

Սաակաշվիլին վրաց զինվորականներին կոչ է արել մեկնել Ուկրաինայի ռազմական հակամարտության գոտի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Նա նաև խոստացել է, որ զինվորականներին ամենամսյա աշխատավարձ կտրամադրվի հինգ հազար դոլարի չափով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի քաղաքապետի սևամորթ թեկնածուն անկարգություններ է կանխագուշակել’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում գտել են 100 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված մի նամակ’