‘Վրաստանի վարչապետի որդին ձայնագրել է իր ռեփ-ալբոմը’

848

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի 16-ամյա որդին՝ Բերան, ձայնագրել է «Խոստանում եմ» վերնագիրը կրող «ռեփ» ոճի իր առաջին երաժշտական ալբոմը, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը: «Վրացական Էմինեմի» արվեստն առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվեց 2011 թ. դեկտեմբերի 11-ին, երբ «Վրացական երազանքի» շնորհանդեսի ժամանակ նա, ընկերների հետ միասին, նույնանուն՝ «Վրացական երազանք» երգը կատարեց Թբիլիսիի ֆիլհարմոնիկ համերգասրահում:

2012 թ. մայիսին՝ Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թբիլիսիի Ազատության հրապարակի բեմի բարձրախոսից նույնպես հնչում էին Բերայի երգերը: Միլիարդատիրոջ որդին, իր իսկ խոստովանությամբ, երազում է «Գրեմի» մրցանակի և վրացական առոգանությամբ «շնորհակալություն» հայտնելու մասին:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Հնարավոր է՝ ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձեւաչափը հստակեցվի մինչեւ տարեվերջ’
Հաջորդ հոդվածը‘Պահպանողական կուսակցությունը երախտագիտություն է հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին և հայտարարում է ՀԱԿ-ից դուրս գալու մասին’