Վրաստանի վարչապետն ուզում է «վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»

372

Վրաստանը ծրագրում է խաղաղ ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը և երկրի միավորման ճանապարհով կընտրենք խաղաղ,  խելամիտ քաղաքականությունը։ Մենք հավատում ենք,  որ անպայման կհասնենք մեր նպատակին՝ Վրաստանի միավորմանը»,- գրել է նա Facebook-ում։

2008 թ․ օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնիշխանությունը։ Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան չի ճանաչում ակախ պետություններ և դրանք համարում է իր շրջանները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Ճապոնիայում առաջարկում են միջոցառումների պաշտպանության նպատակով անօդաչուներ կիրառել
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը Վրաստանում 2008-ի դեպքերն անվանել է ազդանշան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին