‘Վրաստանի վարչապետ Ժվանիայի մահվան հանգամանքները նորից կհետաքննվեն ‘

832

Վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները նորից կհետաքննվեն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրության՝ վրացական հեռուստաեթերով այս մասին հայտարարել է Վրաստանի նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: «Կասկածներ կան, որ Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական  վարկածը հեռու է իրականությունից», — ասել է գլխավոր դատախազը: Կբիլաշվիլին նաև նշել է, որ «վարչապետի մահվան հանգամանքների նոր քննությունը կլինի առաջիններից մեկն այն գործերից, որոնք գլխավոր դատախազությունը կսկսի վերանայել առաջիկայում»:

Զուրաբ Ժվանիան 1995-2001 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: 2003-ին նա Միխեիլ Սաակաշվիլիի և Նինո Բուրջանաձեի հետ միասին «վարդերի հեղափոխության» աառջնորդներից մեկն էր, իսկ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականից հետո  ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ 42-ամյա վարչապետը և նրա ընկերը՝ Քվեմո-Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովը 2005 թ. փետրվարի 3-ին մահացել էին վերջինիս տանը կենցաղային գազի արտահոսքից:

Նախորդ հոդվածը‘Դագաղներով բեռնված մեքենայում աֆրիկացի փախստականներ են հայտնաբերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Խելահեղ գիշեր Անգլիայում’