‘Վրաստանի տարածքում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ’

943

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ, ժամը 23.14-ին ՍՊԾ գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արևելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.730 և արևելյան երկայնության 46.010:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան:

Նախորդ հոդվածը’10 տարի առանց Concorde ինքնաթիռների’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Անկախության հրապարակը նորությունների է սպասում Վիլնյուսից’