‘Վրաստանն ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը’

2823

Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը բավարարել է:  Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով On.ge-ի վրա:

Սահմանադրական դատարան մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ հայցը ներկայացրել էր քաղաքացի Գիվի Շանիձեն՝«Գիրչի» կուսակցության օգնությամբ:

Որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործման համար քաղաքացիները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանի որոշման մեջ գրված է․

«Վրաստանի Սահմանադրական դատարանը բացատրել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել հանգստի իր համար ցանկալի տարբերակ՝ այդ թվում մարիխուանա օգտագործելը: Սակայն, քանի որ մարիխուանայի օգտագործումը կարող է որոշակի վնաս պատճառել մարդու առողջությանը, դատարանը նշված իրավունքի սահմանափակումը թույլատրելի է համարել այնպիսի լեգիտիմ պատճառներից ելնելով, ինչպիսին է օրինակ հասարակության անվտանգության ապահովումը, այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանումը և այլն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ խորհուրդը ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարություն է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Վրաց վարչապետի այցը Երեւան հետաձգվել է’