‘Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը կվերականգնի խաղաղ ճանապարհով’

1100

Վրաստանը ջանքեր կգործադրի երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու ուղղությամբ, երեկ երեկոյան դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր ջանքերը՝ ուղղված երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը, կլինեն խաղաղ: Միաժամանակ՝ հարկ չկա հիշեցնելու, որ ժողովրդավարական պետությունների մշտական աջակցությունը և ներգրավվածությունը մեր ջանքերի կարևոր բաղադրիչներից են, և այդ տեսակետից 2014 թվականը բացառություն չի լինի»,- նշել է վարչապետը: Ըստ նրա՝ թեպետ երկրի 20 %-ը օկուպացված է, և վարչական սահմանի (հարավօսական) երկայնքով փշալարերի անցկացումը լրջագույն հումանիտար ճգնաժամէ առաջացնում, այնուհանդերձ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև անցյալ տարի սկսված երկխոսությունն արդեն որոշակի արդյունք է տվել: Գարիբաշվիլին նաև հանդես է եկել երկկողմ բանակցությունների շարունակման և երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման օգտին, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը դեռ սպասում է Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Օբամային չի անհանգստացնում իր վարկանիշի անկումը ամերիկացիների շրջանում’