‘Վրաստանում այրել են Ռուսասատանի դրոշը’

1312

Վրաստանում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի խումբ անդամներ այս գիշեր Փոթի քաղաքի գլխավոր պողոտայում այրել են Ռուսաստանի դրոշը, որն այլ պետությունների դրոշների հետ մեկտեղ կախված է եղել քաղաքում անցկացվող մանկական փառատոնի կապակցությամբ: Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտարարել են, որ «օկուպանտ երկրի դրոշը չպետք է ծածանվի Վրաստանում, հատկապես՝ այն քաղաքում, որը 2008 թ. օգոստոսին ենթարկվել է ռուսասատանյան ռազմական ագրեսիայի»:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել են Փոթիի քաղաքապետարանից, այդ միջադեպի առնչությամբ որոշում է կայացվել հրապարակից հանել միջազգային մանակական փառատոնի մասնակից բոլոր մյուս 17 պետությունների դրոշները ևս, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հայաստանում դասական ստվերային տնտեսություն չկա’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանի եւ Մանուկյանի ջանքերով երեկ ազատ են արձակվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ’