‘Վրաստանում առաջին անգամ չի նշվի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը’

1033

Այս տարի առաջին անգամ չի նշվելու «Վարդերի հեղափոխության» տարեդարձը, որը տեղի է ունեցել 2003 թ. նոյեմբերի 23-ին, երբ այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ընդդիմության ճնշման ներքո հրաժարական տվեց, և երկրի ղեկավարությունն ստանձնեց Միխեիլ Սաակաշվիլին:

«Ոչ մի հատուկ, շքեղ միջոցառում նախատեսված չէ,-  ВЗГЛЯД-ի  թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարել է  նախագահական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ընդդիմության շարքերն անցած պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին:- Նոյեմբերի 23-ը սուրբ Գերորգիի՝ Վրաստանի հովանավորի օրն է, հենց դա էլ կնշենք»,- հավելել է նա:

Ի դեպ,  թերթի փոխանցմամբ՝ անցյալ տարի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը նշվել էր նախագահ Սաակաշվիլիի նստավայրից մինչև Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատուն ձգվող բողոքի կենդանի շղթայով: «Այս շղթայով միասին խեղդենք այսօրվա իշխանություններին», «Այսօր միայն եզակի մարդիկ են սնվում և զվարճանում, բայց մենք իրենց ստրուկները չենք», «Պաշտպանենք մեր սահմանադրական իրավունքները, մենք կողմ ենք ժողովրդավարությանը, 21-րդ դարի բռնապետությունից ազատագրվելուն»՝ այսպիսի մակագրություններով ցուցապաստառներ էին բարձրացրել ցույցի մասնակիցներն անցյալ տարի:

Նախորդ հոդվածը‘Մոնղոլիան դարձավ ԵԱՀԿ 57-րդ անդամը ‘
Հաջորդ հոդվածը‘Թել-Ավիվի կենտրոնում ավտոբուս է պայթել (տեսանյութ)’