‘Վրաստանում ավտովթարի ենթարկվածներից մեկը հաղորդավար Արամ Չախոյանն է’

1331

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր, ժամը 08.40-ին, ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Հայտնել էինք նաև, որ ավտոպատահարի ժամանակ հայեր էին տուժել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը հաղորդավար Արամ Չախոյանն է (DJ Արամ):

Նախորդ հոդվածը‘Ծեր կնոջը գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ինչու Ս. Սարգսյանը չի կարողանում հանդիպել Պուտինի հետ’