‘Վրաստանում կպարզեցվի թմրամիջոցների օգտագործման համար նախատեսված պատասխանատվությունը ‘

898

 

Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է թմրամիջոցների օգտագործման համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը պարզեցնող օրինագիծ մշակել, հայտնում է Georgia Online-ը:

Փաստաթղթի հաստատման դեպքում քրեական պատասխանատվությունից կազատվեն այն անձինք, որոնք, առանց բժշկի նշանակման, թմրամիջոցներ են օտագործում կամ ձեռք բերում և փոքր չափաբաժնով պահում դրանք: Պատիժ չեն կրի նաև թմրանյութերից կախվածություն ունեցող այն մարդիկ, որոնք չեն ցանկանում բժիշկների օգնությանը դիմել:

Օրինագիծը մշակել  է վրացական խորհրդարանի պատգամավոր Կոբա Դավիթաշվիլին, որը ներկայացնում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի  «Վրացական երազանք»  խորհրդարանական մեծամասնությունը:

Նախորդ հոդվածը‘Ֆելայնին եւ Կլարկը՝ Անգլիայի Պրեմիեր-լիգայի ամսվա խաղացող եւ մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Օբամայից ‘