‘Վրաստանում համաներվել է ավելի քան ութ հազար կալանավոր’

1164

«Համաներման մասին» օրենքի հիման վրա Վրաստանի ուղղիչ հաստատություններից մարտի 9-ի դրությամբ ազատ է արձակվել 8 503 կալանավոր, ասվում է պատիժների իրականացման, գնահատման և իրավաբանական օգնության նախարարության հաղորդագրության մեջ: 2013 թ. փետրվարին կալանավայրերը լքել է 7 699 դատապարտյալ, այդ թվում՝ 7 431 տաղամարդ (40-ը՝ անչափահաս) և 238 կին:

«Համաներման մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատվեց 2012 թ. դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո դրեց օրենքի մի մասի վրա, որը վերաբերում էր քաղբանտարկյալներին և  անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարած անձանց: Սակայն դեկտեմբերի 28-ին երկրի օրենսդիր մարմինը հաղթահարեց նախագահի վետոն, որից հետո օրենքը ստորագվեց Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից և ուժի մեջ մտավ հունվարի 13-ին, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Հրդեհ նախկին կոշիկի գործարանում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Միլանի» հետ խաղից առաջ հաղթանակ տարավ’