Վրաստանում հայտնել են, որ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը խիստ փոխվել է

542

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը խիստ փոխվել է այն բանից հետո, երբ նա կալանքի տակ է վերցվել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակն արմատապես փոխվել է։ «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,- նրա խոսքն է մեջբերում РИА Новости-ն։

Վրաց վարչապետը հավելել է, որ Սաակաշվիլին «փլուզվող պետության փոխարեն հանրապետությունում հանդիպեց լավ կազմակերպված պետական համակարգի», և այժմ քաղաքական գործիչը պետք է անհանգստանա միայն նրա համար, թե ինչպես ազատվի կալանքից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՕսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հակահրեական գրաֆիտիներ են հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի դիվանագետները ԱՄՆ-ին կոչ են արել ոչնչացնել իր քիմիական զենքը